-
24.11.2020|
10:19
Բավարար պատասխանատու՞ է գործել Իրանի ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման փորձի մեջ՝ շատերն են շարունակում այս հարցը տալ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի առաջարկը Ռուսաստանի միջնորդությամբ և շատ երկար տատանումներից հետո:
-
24.11.2020|
10:11
Կարելի է միայն նախանձել՝ ինչ թեթևությամբ ու արագությամբ Ռուսաստանը մտավ ղարաբաղյան կոնֆլիկտ՝ ռազմական դիմակայությանը չխառնվելով որևէ կողմից:
-
24.11.2020|
01:04
Զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը և լինելով Արցախի Հանրապետության անվտանգությունը երաշխավորող Հայաստանի Հանրապետության ղեկավար, գլխավորելով նաև ՀՀ Անվտանգության խորհուրդը, Նիկոլ Փաշինյանը չի ձեռնարկել անհրաժեշտ համապատասխան միջոցներ` թշնամու կողմից Շուշիի գրավումը թույլ չտալու համար` իմանալով հանդերձ, որ Շուշին իր դիրքով ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար:
-
24.11.2020|
00:38
Մեր ապրած ամեն օրն ավելի շատ է բացահայտում անցածի հրեշավոր էությունը։ Հրեշավոր՝ ողջ հայ ժողովրդի համար։ Եվ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի կոնֆերանսը համոզիչ ապացույց է, որ մեր ազգը պետական խոր դավաճանության է ենթարկվել։
-
24.11.2020|
00:08
Պատերազմի ավարտից 2 շաբաթ անց Հայաստանում չկա դեֆակտո իշխանություն, պետական համակարգը ոչ միայն կազմալուծված է, այլև դեյուրե իշխանության ու ընդդիմության որոշ թևերի ջանքերով փորձ է արվում վարկաբեկել միակ լեգիտիմ իշխանության՝ ՀՀ նախագահի ինստիտուտը:
-
23.11.2020|
09:35
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության խնդիրները, առանձնացվել են կարևոր խնդիրները, որոնց լուծումը ոչ միայն ամրապնդելու է հադադարը, այլև զարգացնելու է հրադադարի համաձայնագրի դրույթները:
-
23.11.2020|
09:29
Նոյեմբերի 21-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցել է հայ համայնքի Phoneton-ին, որ ամեն տարի կազմակերպում է Ֆրանսիայի հայկական հիմնադրամը: Այս տարի միջոցները հատկացվելու էն Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը:
-
21.11.2020|
11:03
Բացի բացահայտ ռազմական ապահավասարակշռությունից Ադրբեջանի հետ, Երևանը, ինչպես որոշ աշխարհաքաղաքագետներ, սխալմամբ գտնում էր, որ Մոսկվան Արևմուտքի վերջին հենարանն է իսլամի հետ դիմակայության մեջ՝ Le Monde-ում գրում է քաղաքագետ, իսլամագետ, Ֆլորենցիայում եվրոպական համալսարանական ինստիտուտի պրոֆեսոր Օլիվիե Ռուան:
-
20.11.2020|
10:28
Նոյեմբերի 18-ին Դաշնության Խորհուրդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ տվեց նոյեմբերի 10-ից ռուս զինվորականների ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Ռուսական զորքի, սպառազինության ու հատուկ տեխնիկայի Լեռնային Ղարաբաղ ուղարկման թույլտվությանն աջակցություն են հայտնել նիստին ներկա 129 սենատորները:
-
20.11.2020|
10:25
Ֆրանսիայի համալսարանների դասախոսները Liberation-ում հրապարակել են բաց նամակ, որով կոչ են անոււմ կոնֆլիկտը լուծել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ և հայ բնակչությանը միջազգային իրավունքի պաշտպանության տակ առնելով:
" addthis:url="https://www.irates.am/hy鑴欒尃鑴楁紡鑴欏瀯鑺掗垾姣優鈶╁亾閿熺煫鍐b偓姣嚪鏌/yjaEOWVeHiRT4sgE1z4EobMibT">